Կարինե Սեյհանը կդառնա «Լավագույն սիրողական խոհարար» շոուին մասնակցող առաջին հայուհին

Կարինե Սեյհանը կդառնա «Լավագույն սիրողական խոհարար» շոուին մասնակցող առաջին հայուհին

Շեֆ-խոհրարար Կարինե Սեյհանն Ալտադենայից (Կալիֆոռնիա նահանգ) կդառնա առաջին հայուհին Bravo-ի «Լավագույն սիրողական խոհարար» նախագծում, որում տանը պատրաստողները «Շեֆ-խոհարար․ բոլոր աստղերը» նախագիծն ավարտածների հետ հայտնվում են «Շեֆ-խոհարարի» խոհանոցում։ 

Bravo-ի նոր «Լավագույն սիրողական խոհարարները» նախագծի պրեմիերան տեղի կունենա «Լավագույն շեֆ-խոհարար» նախագծի 18-րդ եթերաշրջանի եզրափակիչից անմիջապես հետո։

Կարինեն ցերեկային ժամերին աշխատում է որպես վաճառքի խորհրդառու, երկու երեխաների մայր է, իսկ երեկոյան ու գիշերային ժամերին՝ տնային խոհարար։ Նա օգտագործել է «Շեֆ խոհարարարի» խմբին համավարակի թեժ խահին միանալու հնարավորությունը։ Ջեյհանն առաջնորդվում է նշանաբանով․ «Գնա երազանքներից եւ կրքերիդ հետեւից։ Երբեք ուշ չէ»։

«Ինձ միշտ հիացրել են հայկական հարուստ մշակույթն ու ճաշատեսակները։ Այն ինձ համար յուրօրինակ միջոց է դարձել՝ չկորցնելու կապս հանգուցյալ հորս՝ Սահնուր Սեյհանի հետ, որը սիրում էր ավանդական ճաշատեսակներ պատրաստել եւ դրանցով կիսվել մտերիմների հետ։ Նա ծնվել է Արեւմտյան Հայաստանում, սակայն կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մարսելում՝ Ֆրանիսայում։ Շատ ուրախ եմ օգտագործել այս հարթակը՝ աշխարհին ծանոթացնելու հայկական մշակույթի հետ եւ ավելացնելու իմ յուրօրինակ ֆրանսիական ոճը։ Ինչպես հայրս, ես եւս չեմ համբերում սեղանը կիսել ամբողջ աշխարհի հետ։ Ես կարծում եմ, որ կյանքն առանց կրքի կյանք չէ։ Այնպես որ, ապրիր ու վայելիր։ Սա իսկական սեր է»,- Zartonk Media-ին հայտնել է Կարինե Ջեյհանը։

«Top Chef Amateurs» նախագծում, որը վարում է Գեյս Սիմոնսը, ներկայացված կլինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչ խոհրարարներ՝ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցներից մինչեւ դպրոցական սրճարանի աշխատակիցներ։ Յուրաքանչյուր էպիզոդում, որը տեւեում է 30 րոպե, երկու խոհարար կբախվեն միմյանց՝ ստուգելու համար իրենց կարողությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում