Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ

Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ: 

«Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին Բանակի օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և բարօրություն բոլոր ձեռնարկումների մեջ։

Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը տևի հավերժ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր հաջողություններ ունենա»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում