Հնդկաստանի արևելքում հրաձգության հետևանքով 14 մարդ է զոհվել

Հնդկաստանի արևելքում հրաձգության հետևանքով 14 մարդ է զոհվել

Առնվազն 13 խաղաղ բնակիչ և Հնդկաստանի անվտանգության ուժերի մեկ անդամ սպանվել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նագալենդ նահանգում ռազմական գործողության ընթացքում այն ​​բանից հետո, երբ գյուղացիներին շփոթել են ապստամբների հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։

 Ուժայինները պլանավորել են ապստամբների դեմ պայքարի օպերացիա։ Սակայն մոտակա գյուղի բնակիչներին շփոթել են ապստամբների հետ: Արդյունքում զինվորականները գնդակահարել են մի քանի խաղաղ բնակիչների։

   Դա տեսած մյուս գյուղացիները հարձակվել են զինվորականների վրա, վերջիններս, ըստ աղբյուրի, ինքնապաշտպանության նպատակով կրակ են բացել, ևս մի քանի խաղաղ բնակիչներ զոհվել են։  Զոհվել է նաև մեկ զինծառայող։

  Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

  Նրա խոսքով, պետական ​​հանձնաժողովը կատարվածի մանրակրկիտ հետաքննություն կիրականացնի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում