ԿՀՎ ղեկավարն ասում է, որ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար

ԿՀՎ ղեկավարն ասում է, որ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար

 Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ TikTok սոցիալական ցանցը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը PBS- ին տված հարցազրույցում , որը ցուցադրվել է ուրբաթ երեկոյան։

Հարցին, թե կիսո՞ւմ է ամերիկացի օրենսդիրների կարծիքը, որ այս սոցիալական ցանցը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, Բերնսը դրական է պատասխանել։ «Կարծում եմ, որ դա մեծ մտահոգություն է ԱՄՆ կառավարության համար այն առումով, որ TikTok-ը պատկանում է չինական ընկերությանը», - ասել է ԿՀՎ ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում