Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել, որոնց Թրամփը ստիպել է սպասել Մեքսիկայում. Politico.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել, որոնց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է սպասել Մեքսիկայում, գրում է Politico-ն:
Նոր վարչակազմը փորձում է վերակառուցել միգրացիոն համակարգը: Ծրագրի առաջին փուլը կսկսվի հաջորդ շաբաթից:
Դա Թրամփի իմիգրացիոն ժառանգության չեղարկման հարցով Բայդենի վարչակազմի աշխատանքի մի մասն է:
Այժմ իրենց գործերի վերանայման են սպասում մոտ 25 հազար ներգաղթյալներ, սակայն նոր ծրագիրը նպատակ ունի առաջին հերթին օգնել բնակչության խոցելի շերտերին եւ նրանց, ովքեր ավելի երկար են՝ հայտնել են վարչակազմի ներկայացուցիչները:
Բայդենի վարչակազմը մտադիր է այդ հարցով աշխատել Մեքսիկայի կառավարության, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Կարծիքներ