Իսպանիայում շոգը վեց օրվա ընթացքում 360 մարդու կյանք է խլել
Իսպանիայում վեց օրվա ընթացքում սաստիկ շոգը հանգեցրել է 360 մարդու մահվան։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Europa Press գործակալությունը :
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությանը ենթակա Կառլոս III-ի առողջապահության ինստիտուտը հաշվարկել է, որ հուլիսի 10-ից հուլիսի 15-ը ներառյալ օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով թագավորությունում մահացել է 360 մարդ։
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը բարձրացրել է եղանակի տագնապի մակարդակը շրջանների մեծ մասում մինչև դեղին (վտանգավոր) և նարնջագույն (բարձր վտանգ): Որոշ մարզերում տագնապի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ կարմիրի (ծայրահեղ վտանգ): Օդի ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե 45 աստիճան Ցելսիուսի։
Կարծիքներ