Իտալիան ծրագրում է ՆԱՏՕ-ի ամրապնդման համար ավելի քան 800 զինծառայող ուղարկել Բուլղարիա

Իտալիան ծրագրում է ՆԱՏՕ-ի ամրապնդման համար ավելի քան 800 զինծառայող ուղարկել Բուլղարիա

Իտալիան Բուլղարիա կուղարկի ավելի քան 800 զինծառայող ՆԱՏՕ-ի ուժերն ամրապնդելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը Հռոմում Իտալիայի կառավարության ղեկավար Մարիո Դրագիի հետ հանդիպումից հետո:

«Մենք ունենք Մարիո Դրագիի և կառավարության բացարձակ աջակցությունը, և այն, որ Իտալիան ավելի քան 800 մարդ է ուղարկում ՆԱՏՕ-ի գումարտակ, դրա շատ լավ վկայությունն է»,-ասել է Պետկովը լրագրողներին:

Նախորդ շաբաթ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանում՝ Դրագին ասել է, որ միջնաժամկետ հեռանկարում Հռոմը մտադիր է Հունգարիա և Բուլղարիա ուղարկել համապատասխանաբար 250 և 750 մարդ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման ծրագրի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում