Մեծ ցավ պատճառեց պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Հայկ Կոնջորյան

Մեծ ցավ պատճառեց պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

 

«Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը:

 

Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Կոնջորյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում