Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը
Իրանում Ֆրանսիայի դեսպանությունը օգոստոսի 2-ին հայտարարել է երկրում էսկալացիայի բարձր ռիսկի մասին և կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել իրանական տարածքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում:
«Ֆրանսիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որևէ պատճառով չմեկնել Իրան։ Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի աճող ռիսկի պատճառով ֆրանսիացի հյուրերին, որոնք դեռ գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Կարծիքներ