ԱՄՆ-ն օգոստոսի 31-ից Աֆղանստանից դուրս է բերել 340 ամերիկացիների
ԱՄՆ վարչակազմը կշարունակի ջանքերը Աֆղանստանից իր քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ, օգոստոսի 31-ից 340 մարդ տարհանվել է։ Այս մասին կիրակնօրյա CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ։
«Շտապ տարհանման ժամանակ երկիրը լքել է 125 հազար մարդ: Այստեղ ժամկետներ չկան, մենք կշարունակենք մարդկանց տարհանել: Օգոստոսի 31-ից ԱՄՆ-ի մոտ 340 քաղաքացի լքել է երկիրը»,- ասել է պետքարտուղարը:
«Թալիբան» արմատական շարժումը լայնածավալ գործողություն սկսեց Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն այս գարնանը հայտարարեց այնտեղից իր զինված ուժերը դուրս բերելու որոշման մասին: Օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց հանրապետությունը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ Աֆղանստանի տարածքում վերահսկողություն սահմանելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունը դեռևս ոչ մի երկիր չի ճանաչել։
Կարծիքներ