Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում
Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:
Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող է սպանվել «հայկական գնդակից»։ Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունը տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում դեպքից ընդամենը 2 ժամ անց, ինչը բավականին անսովոր է, քանի որ Ադրբեջանի ՊՆ-ն սովորաբար հակված է թաքցնել իր կորուստները, այլ ոչ թե այդքան օպերատիվ հայտնել դրանց մասին։
Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ էր անում սահմանային լարվածության մեղքը հայկական կողմի վրա բարդել: Հայկական կողմը հերքեց ադրբեջանական այս պնդումները։ Մասնավորապես՝ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ հայկական կողմը հակառակորդի սպանվածի մասին ինֆորմացիա չունի, և շեշտել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»։
Կարծիքներ