Ոստիկանները Եռաբլուրից հեռացրել են քոչարյանական ակտիվիստ Տաթև- Արցախին և անեծքներով միջադեպ հրահրած մի քանի հոգու

Ոստիկանները Եռաբլուրից հեռացրել են քոչարյանական ակտիվիստ Տաթև- Արցախին և անեծքներով միջադեպ հրահրած մի քանի հոգու

Անգամ այս օրով, երբ Հայաստանն իր Անկախութան 31-ամյակը դիմավորում է սահմանային խիստ լարված իրավիճակում, Ադրբեջանի հարձակման արդյունքում կա 207 զոհ և անհետ կորած ու բազմաթիվ վիրավորներ, գերիներ, քոչարյանականները չեն դադարում օգտագործել պատերազմի զոհերի ծնողների վիշտը իրենց քաղաքական նպատակներով՝ ընդ որում, անձամբ հսկելով ծնողների գործողությունները։Այս մասին տեղեկացնում է Civic.am-ը:

Քիչ առաջ ոստիկանությունը Եռաբլուր պանթեոնից հեռացրել է  քոչարյանական հայտնի ակտիվիտ-բլոգեր Տաթև Արցախին և ևս մի քանի հոգու, որոնք փորձում էին անեծքներով միջադեպ հրահրել և խանգարել ՀՀ վարչապետի և այլ պաշտոնյաների մուտքը Եռաբլուր։ Նշենք, որ միջադեպի մասնակից էր նաև Հայաստան դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը։ 

Նման ակցիաները շատ ակտիվ տարածում են գտնում հատկապես այս օրերին Ադրբեջանի ԶԼՄ-ներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում