Հնդկաստանը մտահոգություն է հայտնել Հնդկական օվկիանոսում չինական նավատորմի աճող ներկայության կապակցությամբ
Հնդկաստանը մտահոգություն է հայտնել Հնդկական օվկիանոսում Չինաստանի ռազմածովային ուժերի ներկայության աճի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։
«Վերջին 20-25 տարիների ընթացքում Հնդկական օվկիանոսում չինական ռազմածովային ուժերի ներկայության և ակտիվության կայուն աճ է գրանցվել և շատ կտրուկ աճ»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Նախարարը նաև նշել է, որ Նյու Դելին «շատ ուշադիր» հետևում է այս զարգացումներին՝ իր անվտանգության համար հնարավոր հետևանքների պատճառով:
Կարծիքներ