Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է». Տիգրան Ուրիխանյանը՝ ՍԴ դիմելու ձևաթուղթը ստորագրելու մասին

Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է». Տիգրան Ուրիխանյանը՝ ՍԴ դիմելու ձևաթուղթը ստորագրելու մասին

«Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելու՞ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են "Ալյանս" կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով "գնդակը "Լուսավոր Հայաստանի" դաշտում է"։ Երբ որ իրենք "կտեղափոխեն գնդակը", հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում