Սիրիայի մեքենայի մարտկոցների պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 1 անձ, վիրավորվել՝ 11-ը

Սիրիայի Հալեպի հյուսիսային արվարձանում գտնվող Ալ Բաբ քաղաքում մեքենայի մարտկոցների պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 11-ը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը հայտնել էր Ալ Բաբում մեքենայի ռումբի պայթյունի մասին: Աղբյուրը մանրամասնել էր, որ հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են:
Կարծիքներ