Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Մարտի 4-ին, ժամը 16:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտի դեզ:

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բարեկամության փողոցի վերջնամասում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։44-ին, մարել՝ 19։38-ին։ Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել մեկ միավոր տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում