Նոր Հաճնում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Նոր Հաճնում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող հացի, կրեմային հրուշակեղենի և խմորային հիմքով կիսապատրաստվածքների արտադրամասերում (քաղաք Նոր Հաճն):

Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունից:

Արդյունքում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել հացի արտադրամասում, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական սենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը:

«Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ առանձին գործառույթը՝ հացի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում