Հարավային Կորեայում մարտի վերջից կսկսեն պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Հարավային Կորեայում մարտի վերջից կսկսեն պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Կորեայի Հանրապետության իշխանությունները մարտի 31-ից կսկսեն 5-ից 11 տարեկան երեխաներին պատվաստել կորոնավիրուսի դեմ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է պետական ​​կառավարման և անվտանգության նախարար Չունգ Հե Չուլը։

 Հանրապետությունը փետրվարին հաստատել է այս տարիքային խմբի համար ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութը։ Երկուշաբթի օրը 12-17 տարեկան դեռահասները նույնպես կսկսեն պատվաստումը խթանող դեղաչափով։

Նախարարը նշեց, որ մինչև 11 տարեկան երեխաների պատվաստումների անվտանգությունը հաստատվել է այլ երկրների փորձով։ Յունգ Հե-Չուլը նաև նշել է, որ այս տարիքային խումբը կազմում է կորոնավիրուսային վարակի բոլոր դեպքերի ավելի քան 15%-ը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում