Բրիտանիայում ձնաբքերը քաոս են առաջացրել. միայն Սոմերսեթում տեղի է ունեցել 100-ից ավելի ավտովթար

Բրիտանիայում ձնաբքերը քաոս են առաջացրել. միայն Սոմերսեթում տեղի է ունեցել 100-ից ավելի ավտովթար

Մեծ Բրիտանիայում գիշերը տեղի ունեցած ձնաբքերի և ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել Անգլիայի հարավում, Ուելսի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում, ինչպես նաև Շոտլանդիայի հյուսիսում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: 

Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մինչև գրեթե -10 աստիճանի ըստ Ցելսիուսի, առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև -11 աստիճան:

Ձնաբքերի պատճառով արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սոմերսեթի կոմսությունում.  շրջվել է շինարարության ոլորտի ավելի քան 70 աշխատակիցների տեղափոխող երկհարկանի ավտոբուսը: Նշվում է, որ ավտոբուսը բախվել է մոտոցիկլի: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Լրատվամիջոցը հաղորդում է, որ մեծ թվով տուժածներ հոսպիտալացվել են:

Բացի այդ, մի քանի ժամվա ընթացքում Սոմերսեթում ավելի քան 100 ավտովթար է տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում