Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնել են սենատի (վերին պալատ) պատգամավորների կողմից կատարված այն փոփոխություններին եւ լրացումներին, որոնք կատարվել են տեսողական տեղեկատվության հարցերի վերաբերյալ օրենսդրական ուղղումների նախագծում, որոնցով ամրագրվում Է գովազդում եւ ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը:

Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Այսպիսով, փաստաթուղթն ընդունված Է համարվում խորհրդարանի կողմից եւ ներկայացվում Է պետության ղեկավարին՝ ստորագրման համար:

Ավելի վաղ մաժիլսի պատգամավոր Բերիկ Աբդիղալիուլին հայտնել Է, որ օրինագծում մտցվել են նորմեր, որոնք ուղղված են վարչա-տարածքային միավորների, բնակավայրերի, ինչպես նաեւ մյուս աշխարհագրական օբյեկտների ավանդական ղազախական անվանումների, բլանկների եւ ցուցանակների պետական (ղազախերեն) լեզվով շարադրմանը: Եվ միայն անհրաժեշտության դեպքում՝ ռուսաց եւ այլ լեզուներով: Գործող օրենսդրության համաձայն, բլանկները, ցուցանակցները, գովազդը եւ մյուս տեսողական տեղեկատվությունները շարադրվում են ղազախերեն եւ ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ լեզուներով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում