ԲՏԱ նախարարությունը հայտարարում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2022 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ հինգ ուղղություններով՝ տեխնոլոգիական ձեռներեցություն, ինժեներություն տպասալիկների արտադրություն), կիբեռանվտանգություն, բլոկչեյն (Blockchain), արհեստական բանականություն։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 24-ը:
Նշվում է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 1000 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված դասընթացներ:
Կարծիքներ