Spiegel. Բունդեսվերի պաշարներից Գերմանիան կարող է Ուկրաինային մատակարարել 19 Leopard 2 տանկ
Գերմանիան կարող է Ուկրաինային մատակարարել 19 Leopard 2 մարտական տանկ Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սեփական պաշարներից։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Der Spiegel- ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ 2022 թվականի ամառվա սկզբից Գերմանիայի պաշտպանության նախարարությունն ուներ Leopard տարբեր մոդելների մանրամասն ցուցակ, որոնք գտնվում են Բունդեսվերի տրամադրության տակ։
Այն նաև ցույց է տալիս, թե որ մոդելները կարող են դիտարկվել Ուկրաինա առաքումների համար: Փաստաթղթի համաձայն, Der Spiegel-ի տվյալներով՝ Բունդեսվերն ընդհանուր առմամբ ունի տարբեր մոդելների 312 Leopard 2 տանկ։
Միաժամանակ, նախորդ տարվա մայիսին 99-ը վերանորոգման էին ենթարկվել, մեկը շահագործումից հանվել էր։
Կարծիքներ