Boeing 737 MAX-ն առաջին առևտրային թռիչքն է իրականացրել ԱՄՆ-ում արգելքի չեղարկումից հետո
Boeing 737 MAX ինքնաթիռը 20-ամսյա արգելքի չեղարկումից հետո առաջին առևտրային ուղևորային չվերթն է իրականացրել ԱՄՆ-ում, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը Մայամիից թռել է Նյու Յորք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը, ինքնաթիռների կործանման պատճառով գրեթե երկու տարի տևած մանրակրկիտ ստուգումներից հետո, թույլատրել է վերսկսել Boeing 737 MAX-ի թռիչքները:
Կարծիքներ