Սիրիայում երեք ռուս զինվորական է վիրավորվել

Սիրիայում երեք ռուս զինվորական է վիրավորվել

Սիրիայի Իդլիբ նահանգի ապաէսկալացիոն գոտում գրոհայինները կրակ են բացել ռուսական ուժերի զրահափոխադրիչի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ռուս ռազմական ոստիկան է վիրավորվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը:

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին, երբ «ապահովվում էր Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավարևելյան հատվածում տեղակայված թուրքական դիտակետի դուրսբերման  անվտանգությունը»: Նշվում է, որ ռուսական БТР-82А զրահափոխադիչը հարձակման է ենթարկվել թրքամետ զինվորական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Վիրավոր զինծառայողների կյանքին ներկայում ոչինչ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում