Բայդենն ու Նեթանյահուն հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որտեղ նա ելույթ կունենա Կոնգրեսում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Ես կասեմ, որ նրանք կցանկանային հանդիպել այս ամսվա վերջին վարչապետի այցի հետ կապված: Նրանք հավանաբար կհանդիպեն, երբ վարչապետն այստեղ լինի: Բայց ես վերջնական տեղեկատվություն չունեմ»,-ասել է նա լրագրողներին Բայդենի ինքնաթիռում Վաշինգտոնից Մեդիսոն մեկնելու ժամանակ:
Նախօրեին Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնելու ջանքերը։
Հունիսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հաստատել էր, որ Իսրայելի վարչապետը ելույթ կունենա հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպման ժամանակ։
Կարծիքներ