Արցախի Նորագյուղ համայնքի առանձնատները շահագործման կհանձնվեն դեկտեմբերի վերջին
Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքվող հերթական 2 բնակելի տների կառուցման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Առանձնատներից մեկը երեքսենյականոց է, իսկ մյուսը՝ չորս։ Այժմ իրականացվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Ըստ նախագծի՝ դրանք թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքվող առանձնատներ են, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են շուրջ 1 ամսում։ Առանձնատների պատերը պանելային են՝ 100 մմ հաստությամբ։ Պանելները 1.25 × 2,5 × 0,1 մ չափսերի են, որոնք հավաքվում են մետաղական կոնստրուկցիաների վրա։ Տանիքը երկշերտ մեկուսացված է, ինչն ապահովում է կայուն ջերմամեկուսացում։
Նախագծի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Տարմա» ՍՊ ընկերությունն է։
Առանձնատները շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։
Կարծիքներ