ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը Կիև կայցելեն ապրիլի 24-ին. Զելենսկի

ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը Կիև կայցելեն ապրիլի 24-ին. Զելենսկի

ԱՄՆ պետքարտուղար և պաշտպանության նախարար Էնթոնի Բլինկենը և Լլոյդ Օսթինը կիրակի կայցելեն Կիև։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունենում Կիևի մետրոյի կայարաններից մեկում։

«Վաղը ԱՄՆ ներկայացուցիչները կժամանեն Կիև, ես հանդիպում կունենամ և՛ պաշտպանության նախարարի, և՛ ԱՄՆ պետքարտուղար պարոն Բլինկենի հետ»,- ասել է նա։ 

Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, անպայման կքննարկվեն Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունների ցանկը և դրանց մատակարարման տեմպերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում