Այսօր գեղեցկության միջազգային օրն է

Այսօր գեղեցկության միջազգային օրն է

20-րդ դարը հեղափոխական դարձավ կոսմետոլոգիայի ոլորտում: Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն նախաձեռնել է Գեղեցկության միջազգային օր ստեղծել, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին, գրում է Calend.ru-ն:

Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO - Comité International D'Esthétique Et De Cosmétologie), որը համարվում է աշխարհում գեղեցկության թերապիայի հիմնական միջազգային ասոցիացիան, հիմնադրվել է Բրյուսելում 1946 թվականին եւ այդ ժամանակից ի վեր  ձեւավորվել է աշխարհի հազարավոր բժիշկների կողմից` մի շարք երկրներում 33 մասնաճյուղերի աշխատանքի շնորհիվ: 

1995 թվականից ի վեր աշխարհում այս օրը հատկապես է ողջունվում գեղեցիկ ամեն բան, ինչը գեղագիտական ​​եւ բարոյական հաճույք է պատճառում: Ուստի շատ քաղաքներում եւ երկրներում հենց սեպտեմբերի 9-ին են անցկացվում գեղեցկության մրցույթները: Աշխարհի առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է Բելգիայում 1888 թվականի սեպտեմբերին, իսկ առաջին «Միսս աշխարհ» մրցույթը` Լոնդոնում 1951 թվականի ապրիլին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում