Անկարայում կբացվի «Ազգային մարտական ինքնաթիռների» մասերի արտադրության ինժեներական կենտրոնի և արդյունաբերական համալիր
Անկարայում տեղի կունենա հինգերորդ սերնդի «Ազգային մարտական ինքնաթիռների» (MMU) կոմպոզիտային նյութերի արտադրության ինժեներական կենտրոնի և արդյունաբերական համալիրի բացումը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նոր համալիրի արտադրությունը կբավարարի համաշխարհային կոմպոզիտային պահանջարկի 2 տոկոսը:
Միաժամանակ Անկարայում գործելու է նաև ինքնաթիռների կառավարման և վերանորոգման կենտրոն։
Այդ նոր կենտրոնը նախատեսված է ավիացիոն արդյունաբերության բոլոր տեսակի բաղադրիչների արտադրության և նախագծման համար:
Կարծիքներ