Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ստացել
Վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։
Կարծիքներ