Ռուս զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը. Գազուլին
Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը քննարկելն անտեղի է և վնասակար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Խոսելով Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին՝ նա հիշեցրել է, որ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ երկու պետությունների ազգային շահերի հիման վրա:
«Այդ փաստաթղթի 26- րդ հոդվածի համաձայն՝ մեր զինծառայողների գտնվելու ժամկետը 49 տարի է, որի ավարտից հետո համաձայնագիրն ավտոմատ կերպով երկարաձգվում է 5 տարի ժամկետով», - նշել է դիվանագետը:
Գալուզինի խոսքով՝ ռուս զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել ոչ միայն Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայունությունը ողջ Հարավային Կովկասում: Հանրապետությունում մեր ռազմական ներկայության վերաբերյալ ցանկացած քննարկում համարում ենք վնասակար և անտեղի», - եզրափակել է նա:
Կարծիքներ