36 և 49 մանկապարտեզները կվերանորոգվեն

36 և 49 մանկապարտեզները կվերանորոգվեն

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորւգման պայմանագիրը:

Ծրագրի վերջնարդյունքում մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ:

Շշնորհակալությունս դոնոր կազմակերպություններին՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային ևԹայվանյան բիզնես հիմնադրամին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում