Գանայում վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Գանայում վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Գանայի հարավում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։

Միջադեպի հետեւանքով հրդեհ է բռնկվել, որը շուտով մարվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։

Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում