Կոլումբիայում դպրոցական ավտոբուսը ձորն է ընկել
Կոլումբիայի հյուսիսում ավտոբուսի անդունդն ընկնելու հետևանքով առնվազն վեց անչափահաս է մահացել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սանտանդերի նահանգապետ Մաուրիսիո Հուրտադոն։
«Ցավոք, ես պետք է հաստատեմ, որ Լագունա դե Օրտիզես-Սան Անդրես ճանապարհին դպրոցական ավտոբուսի հետ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով վեց անչափահաս է մահացել, ևս 15 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեծահասակների և երեխաների»,- գրել է նա Twitter-ում։
Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Տուժածները, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոց։
Կարծիքներ