Շվեյցարիայի նախագահը նախազգուշացրել է երկրում հնարավոր ինֆլյացիայի մասին
Շվեյցարիան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով կարող է բախվել ինֆլյացիայի և էներգակիրների գնի աճի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման նախազգուշացում է արել Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը:
«Մենք բախվելու ենք ինֆլյացիայի և էներգիայի գնի աճի»,- նշել է նա՝ ասելով, որ գործընթացը լինելու է «երկարատև և զգայուն»:
Կասիսը բացատրել է, որ ռուսական նավթից ու գազից կախվածությունը ծանր է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այդուհանդերձ, նա ընդգծել է՝ Շվեյցարիան այս իրադրությունում ավելի քիչ կազդվի, քան մի շարք այլ երկրներ:
Կարծիքներ