Գուտերեշն Ուկրաինայում հաշտեցման կոչ է արել

Գուտերեշն Ուկրաինայում հաշտեցման կոչ է արել

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում հաշտեցման կոչ է արել:


«Ժամանակն է հրադադար հաստատել և վերադառնալ երկխոսության ու բանակցային ուղի՝ հանուն Ուկրաինայի բնակչության փրկության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Գուտերեշը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին:

Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել խնդրի խաղաղ կարգավորման փնտրտուքներին:

Գուտերեշը նշել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը և «Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում