Perseverance-ն առաջին անգամ շրջել է Մարսի մակերևութով

Perseverance-ն առաջին անգամ շրջել է Մարսի մակերևութով

Perseverance մարսագնացն առաջին անգամ շրջել է Կարմիր մոլորակի մակերևույթով, հայտնում է NASA-ն իր թվիթերյան էջում։

«Մեր առաջին ուղևորությունն ընթացել է անհավանական լավ։ Դուք կարող եք տեսնել անիվների հետքերը, որոնք մենք թողել ենք Մարսի վրա։ Չեմ կարծում, թե երբևէ երջանիկ եմ եղել անվահետքեր տեսնելուց, թեև անվահետքեր շատ եմ տեսել»,-նշել է NASA-ի մասնագետը։

Մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին վայրէջք էր կատարել փետրվարի 18-ին։ Դրա գլխավոր հանձնարարությունն է մոլորակի վրա մանրէային կյանքի հետքերի որոնումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում