Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ շարունակելով փետրվարի 22-ին Սոչիում կայացած բանակցույթյունները:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուս առաջնորդի մամուլի ծառայությանը, առաջնորդները քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը, ռազմաարդյունաբերական համալիրում համագործակցության հարցերը, տեղեկատվական դիմակայությունը, հարկային համակարգը:
«Գլխավոր թեմաները, որոնք քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հետևյալն են. հարկային համակարգի գործունեությունը, համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը, ԶԼՄ-ների աշխատանքը ժամանակակից պայմաններում: Իրականացվող ողջ հսկայական աշխատանքի նպատակն է Դաշնակցային պետության կազմում մարդկանց և և գյուղատնտեսական սուբյեկտների կյանքի պայմանների հավասարեցումը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ