Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Արա Այվազյանը շնորհավորել է դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվել են բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։
Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորել են փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։
Կարծիքներ