Ամոնիակի արտահոսք ուկրաինական Սումիի քիմիական գործարանում

Ամոնիակի արտահոսք ուկրաինական Սումիի քիմիական գործարանում

Ուկրաինայի «Սումիխիմպրոմ» քիմիական արդյունաբերության գործարանում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Սումիի համայնքապետ Դմիտրի Ժիվիցկին, գրում է Unian-ը։ «Ուշադրություն՝ 21.03.2022։ Ժամը 04.30։ Ամոնիակի արտահոսք «Սումիխիմպրոմից»։ Վնասված գոտին մոտ 5 կմ շառավղով է»,- գրել է նա։ «Ներկայում տուժած տարածքը մոտ 2,5 կմ է, քամու ուղղությունը և վտանգի տակ գտնվող բնակավայրը Նովոսելիցա գյուղն է: Աշխատում են գործարանի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շտապօգնության խմբերը, Սումիին դեռ վտանգ չի սպառնում (քամու ուղղությունը դեպի քաղաքը չէ)»,- հավելել է նա։ Ժիվիցկին նաև հիշեցրել է, որ ամոնիակն անգույն գազ է՝ սուր, խեղդող հոտով, պայթուցիկ և թունավոր։ Այն ավելի թեթև է, քան օդը, ուստի պաշտպանության համար անհրաժեշտ է օգտագործել կացարաններ, նկուղներ և տների ստորին հարկերը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում