ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռոնալդուի տրանսֆերը

ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռոնալդուի տրանսֆերը

«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է գնել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:

France Football-ը տեղեկացնում է, որ Ռոնալդուն ուրախ չէ թուրինյան ակումբում իր կարգավիճակից և մտադիր է փոխել իր ակումբային գրանցումը:

Աղբյուրը նաև գրում է, որ 35-ամյա պորտուգալացին ցանկություն ունի հանդես գալու Կիլիան Մբապեի և Նեյմարի կողքին, ու դա նորություն չէ: Կորոնավիրուսի պանդեմիան, սակայն, նվազեցնում է Ռոնալդուի՝ Փարիզ տեղափոխվելու շանսերը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենթուս» է տեղափոխվել 2018 թվականին «Ռեալից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում