Բելառուսի իրավապահների կողմից վարժանքներից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում հունիսի 14-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 22-ամյա Իլյա Ց.-ն, որն ապրիլի 4-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Բելառուսի քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Պահեստազորայինների վարժանքներից խուսափելը) մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ