Հռոմի պապն առաջին անգամ հանրությանն է ներկայացել անվասայլակով (լուսանկար)
Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջին անգամ տեսել են հանրային միջոցառմանն անվասայլակ օգտագործելիս այն բանից հետո, երբ նա պատմել էր, որ բուժում է ստանում ծնկի ցավից, գրում է The Guardian-ը:
Պոնտիֆիկոսը, որը երկար ժամանակ տառապում է աջ ծնկի ցավից, անվասայլակով տարվել է Վատիկանի Պողոս VI-ի սրահ՝ հանդիպելու ամբողջ աշխարհից միանձնուհիների հետ:
Երեքշաբթի Corriere della Sera-ին տված հարցազրույցում 85-ամյա Հռոմի պապն ասել էր, որ պատրաստվում է «ինֆիլտրացիայով միջամտության» ենթարկվել ծնկի ցավի պատճառով:
Իսկ անցյալ շաբաթ Սլովակիայից եպիսկոպոսների հետ հանդիպման ավարտին Հռոմի պապը, նստած աթոռին, ներողություն էր խնդրել, որ չի կարող ոտքի կանգնել իր հյուրերին ողջունելու համար:
«Խնդիր կա, ծունկս չի աշխատում: Ես պետք է ենթարկվեմ բժշկին, ով ինձ ասաց, որ չպետք է քայլեմ»,- պատմել էր պոնտիֆիկոսը:
Կարծիքներ