Պատանի բադմինթոնիստները Իսպանիայում մասնակցում են աշխարհի թիմային և անհատական առաջնություններին

Հայաստանի բադմինթոնի պատանեկան հավաքական թիմն այսօր մեկնել է Իսպանիայի Սանտանդեր քաղաք` մասնակցելու բադմինթոնի աշխարհի թիմային և անհատական պատանեկան առաջնություններին։
Այս մասին հայտնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Թիմի կազմը հետևյալն է՝
1. Հայկ Միսակյան – մարզիչ
2. Մանվել Հարությունյան
3. Դավիթ Սարիբեկյան
4. Սվետլանա Բոյաջյան
5. Լուսինե Սմբատյան
Թիմային առաջնությունում մեր հավաքականը ընգրկվել է G խմբում, որտեղ մերոնց մրցակիցներն են ԱՄՆ-ը, Չեխիան և Շրի Լանկան։
Տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցում է 37 երկիր:
Կարծիքներ