Վեսթ Հեմի կիսապաշտպանը կտեղափոխվի Բետիս

Վեսթ Հեմի կիսապաշտպանը կտեղափոխվի Բետիս

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը շուտով կդառնա «Բետիսի» խաղացող, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ ինսայդերի՝ տրանսֆերի գումարը կկազմի 6 մլն եվրո՝ գումարած 4 մլն հնարավոր հավելավճարները։

27-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում։

Ֆորնալսը նախկինում հանդես է եկել «Վիլյառեալում» և «Մալագայում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում