Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային` 890 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային` 890 դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 890 -ով` նախորդ օրվա 886-ի դիմաց:

Համաճարակի սկզբից սա ամենաբարձր ցուցանիշն է, ТАСС-ի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:

Շտաբի տվյալներով, ընդհանուր առմամբ երկրում 209,918 հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջինը կարող է որոշվել միայն համաճարակի ավարտից հետո) աճել է մինչև 2.77 տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում