Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով 91 մարդ է զոհվել

Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով 91 մարդ է զոհվել

Մոզամբիկում առնվազն 91 մարդ է զոհվել լաստանավի վերածված ձկնորսական նավի խորտակման հետևանքով, որի պատճառը եղել է գերբեռնվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Նամպուլայի նահանգի պետքարտուղարի՝ նավում եղել է 130 մարդ։ Նավը եղել է գերբեռնված և պիտանի չի եղել ուղևորափոխադրման համար։ Նրա խոսքով՝ նավի վրա խուճապ է սկսվել խոլերայի համաճարակի մասին տարածված կեղծ տեղեկությունների պատճառով․ ուղևորներից շատերը փորձել են ցամաք հասնել։

Պետքարտուղարը հայտնել է, որ զոհվածների թվում կան բազմաթիվ երեխաներ:

Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Մնացածների որոնումները շարունակվում են, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են ծովում եղանակային վատ պայմանների պատճառով:

Նավաբեկության պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում