Պետքարտուղարությունը կրկին հորդորել է Ռուսաստանի և Ուկրաինայի ամերիկացիներին լքել այդ երկրները

Պետքարտուղարությունը կրկին հորդորել է Ռուսաստանի և Ուկրաինայի ամերիկացիներին լքել այդ երկրները

ԱՄՆ քաղաքացիները Ռուսաստանում և Ուկրաինայում պետք է անհապաղ լքեն այդ երկրները, հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հորդորել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փրայսը հավելել է, որ համապատասխան դրույթներ են ավելացվել պետքարտուղարության կողմից արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված ուղեցույցում: Մարտի սկզբին Պետդեպարտամենտն արդեն խորհուրդ էր տվել ամերիկացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում