Հունիսի 9-12-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հունիսի 9-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած:
Կարծիքներ