Ավստրալիայի արտգործնախարարը չորս տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Չինաստան

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, աշխատանքային այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Ավստրալիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ «Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը ՉԺՀ-ի հրավերով կմեկնի Պեկին՝ հանդիպելու Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ»։ «Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակներում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ վերջին բանակցություններից հետո արտգործնախարար Պենի Վոնգը կմեկնի Պեկին, որտեղ կանցկացնի Ավստրալիա-չինական արտաքին քաղաքականության վեցերորդ հանդիպումը»,- ասված է Ալբանեզի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ